• ՀԱՅ
  • РУС
  • ENG
  • ԳԼԽԱՎՈՐ
  • ՍՐԱՀՆԵՐ
  • ԽՈՀԱՆՈՑ
  • ՄԵԴԻԱ
  • ՆԿԱՐՆԵՐ
  • ԿԱՊ
ՍՐԱՀՆԵՐ
ramzes glxavor

Սրահ ՌԱՄԶԵՍ

«Ռամզես» սրահ: Առաջին հերթին փարավոնների և գլխավոր մոգերին բնորոշ ինտերիեր, հին քաղաքակրթության հարստության և շքեղության զգացողություն:

Հին Եգիպտոսի քաղաքակրթությունը ամենահայտնիներից է, մյուս կողմից՝ առայսօր լիովին չբացահայտված, խորհրդավոր և գաղտնիքներով լի: Ռամզեսը Հին Եգիպտոսի անթիվ-անհաշիվ փարավոններից ամենանշանավորն է, և սրահը, որը կրում է նրա անունը, իրապես արքայավայել է:

Հին Եգիպտոսի ինքնատիպ մշակույթով ոգեշնչված «Ռամզես» սրահի ոճն այսօր՝ հազարամյակներ անց, ստիպում է հիացմունքից քարանալ մարդկային գիտակցության հզորության, տաղանդի ուժի և վարպետության առջև:

Սրահը հարմար է մեծ մասշտաբի միջոցառումների և հանդիսությունների համար և կարող է տեղավորել հարյուրավոր հյուրերի: Մուտքի հանդիպակաց մասում գտնվող բեմը կարող է տեղավորել մինչև 14 հոգանոց երաժշտախումբ: Բեմը երևում է սրահի բոլոր կողմերից. այնպես, որ բոլոր հյուրերը հնարավորություն ունենան վայելել ներկայացումը: Բեմի հատակը փայտե մանրահատակից է, իսկ ինքը՝ բեմը, պարահրապարակից 50սմ բարձր է, ինչի շնորհիվ սրահի ակուստիկան հնարավորություն է տալիս ստանալ լավագույն տպավորություն կենդանի երաժշտությունից: Սրահի ինքնատիպ ձևավորման անբաժան մասն են կազմում Հին Եգիպտոսի ժամանակաշրջանի ծեփակերտ որմնանկարները: Սրահը հագեցած է կատարյալ և շքեղ լուսավորությամբ: Սրահն ունի 3 դիմահարդարման սենյակ, ինչպես նաև սենյակ՝ նախատեսված հարսի և փեսայի համար: Սրահում կա երկու 5х8մ չափսի HD LED էկրաններ: Տեխնիկական հագեցվածությամբ «Ռամզես»-ը բանկետի սրահների մեջ միակն է ոչ միայն Հայաստանում, այլև ողջ կովկասյան տարածաշրջանում:

Մեր հյուրերի տրամադրության տակ է գտնվում նաև անվճար ավտոկայանատեղին, որտեղ կարող է տեղավորվել ավելի քան 1000 ավտոմեքենա:

Սրահի շքեղ արքայական մթնոլորտի եզրափակիչ ակկորդն է հանդիսանում ինքնատիպ բյուրեղյա ջահը, որը գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում: Այն կազմված է 22 000 միաժամանակ վառվող լամպերից, իսկ ջահի ընդհանուր քաշը կազմում է 33 տոննա:

ՄԱԿԵՐԵՍ — 2100 ք.մ:

ՏԵՂԵՐԻ ՔԱՆԱԿ — մինչև 800 հյուր:

ՀԱՐՄԱՐ Է ՀԵՏԵՎՅԱԼ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ

  • Հարսանիք և հանդիսություններ
  • Հոբելյանական և ծննդյան երեկոներ
  • Կնունքներ, մանկական միջոցառումներ
  • Կորպորատիվ միջոցառումներ
  • Կոնֆերանսներ
  • Շնորհանդեսներ
  • Բարեգործական երեկոներ և ֆանդրայզինգ
  • Համերգներ
  • Ակումբային ձևաչափի միջոցառումներ

  • ԳԼԽԱՎՈՐ
  • ՍՐԱՀՆԵՐ
  • ԽՈՀԱՆՈՑ
  • ՄԵԴԻԱ
  • ՆԿԱՐՆԵՐ
  • ԿԱՊ