• ՀԱՅ
  • РУС
  • ENG
  • ԳԼԽԱՎՈՐ
  • ՍՐԱՀՆԵՐ
  • ԽՈՀԱՆՈՑ
  • ՄԵԴԻԱ
  • ՆԿԱՐՆԵՐ
  • ԿԱՊ
ՍՐԱՀՆԵՐ
kolize glxavor

Սրահ ԿՈԼԻԶԵՅ

«Կոլիզեյ» սրահի տանիքապատ բացօթյա տարածքն իդեալական հարմար է մասնավոր միջոցառումներ՝ հարսանիքներ, հոբելյանական երեկոներ կազմակերպելու համար:

Չնայած սրահի ընդարձակ տարածքը նախատեսված է 1600 հյուրի համար, սակայն ինքնատիպ նախագծումը թույլ է տալիս միջոցառումն անցկացնել նաև նեղ ընտանեկան մթնոլորտում: Սրահը բաժանված է առանձին սեգմենտների, որտեղ տեղավորվում է մինչև 120 հյուր. զարդարված վիտրաժները հնարավորություն են ընձեռում առանձնանալ սրահի այլ հյուրերից:

«Կոլիզեյի» հյուրերը իրավամբ կգնահատեն շքեղ շատրվաններով, գեղեցիկ ծաղիկներով և կանաչ տնկարկներով շրջապատված հաճելի միջավայրում նրբահամ ուտեստներ վայելելու հաճույքը:

«Կոլիզեյում» անցկացրած կորպորատիվ, ընտանեկան հանդիսությունները կամ հարսանիքները սրահի ազատության մթնոլորտում, ինքնատիպ ինտերիերում, Հայաստանի բնության շքեղ դեկորացիաների ֆոնին կթողնեն անմոռանալի տպավորություններ:

«Կոլիզեյը» ամբողջ աշխարհի ամենահայտնի հնագույն հուշահամալիրներից մեկն է, Հին Հռոմի մեծության և հզորության խորհրդանիշը:

Փառահեղ «Կոլիզեյի» նմանությամբ և տեսքով էլ կառուցված է բեմը: Այն կազմված է երեք հարթակներից. ներքում պարահրապարակն է, երկրորդ հարթակը նախատեսված է օժանդակ արտիստների և պարային խմբերի համար, իսկ վերին հարթակը՝ կատարողների և երաժիշտների համար:

Հարմարավետ բեմը, որն ուղղված է դեպի հանդիսատեսը և գտնվում է 2.5մ բարձրության վրա, պարահրապարակը, պրոֆեսիոնալ լուսավորումը և հնչունային տեխնիկան, վիդեո-պրեզենտացիաների և նկարների հավաքածուների հեռարձակման համար նախատեսված HD LED մեծ էկրանը հնարավորություն են ընձեռում կազմակերպել շոու ծրագրեր՝ ըստ Ձեր ճաշակի:

Սրահն ունի առանձին ավտոկայանատեղի:

ՄԱԿԵՐԵՍ — 8000 ք.մ:

ՏԵՂԵՐԻ ՔԱՆԱԿ — մինչև 1600 հյուր:

ՀԱՐՄԱՐ Է ՀԵՏԵՎՅԱԼ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ

  • Հարսանիք և հանդիսություններ
  • Հոբելյանական և ծննդյան երեկոներ
  • Կնունքներ, մանկական միջոցառումներ
  • Կորպորատիվ միջոցառումներ
  • Կոնֆերանսներ
  • Շնորհանդեսներ
  • Բարեգործական երեկոներ և ֆանդրայզինգ
  • Համերգներ
  • Ակումբային ձևաչափի միջոցառումներ

  • ԳԼԽԱՎՈՐ
  • ՍՐԱՀՆԵՐ
  • ԽՈՀԱՆՈՑ
  • ՄԵԴԻԱ
  • ՆԿԱՐՆԵՐ
  • ԿԱՊ