• ՀԱՅ
  • РУС
  • ENG
  • ԳԼԽԱՎՈՐ
  • ՍՐԱՀՆԵՐ
  • ԽՈՀԱՆՈՑ
  • ՄԵԴԻԱ
  • ՆԿԱՐՆԵՐ
  • ԿԱՊ
ԽՈՀԱՆՈՑ
furshet

 

Ֆուրշետ

Ֆուրշետ (Ֆր. fourchette — պատառաքաղ): Տարաբնույթ ուտելիքներ և նախուտեստներ, որոնք մատուցված են ինքնասպասարկման համար՝ առանց ընտրության և քանակության սահմանափակումների: Ֆուրշետը հարմար է ինչպես գործնական, այնպես էլ ոչ պաշտոնական հանդիպումների դեպքում: Միջոցառման ժամանակ հյուրերն ազատ տեղավորվում և տեղաշարժվում են սրահում, իրենց ցանկությամբ ընտրում են ֆուրշետային սեղանների վրա դրված ուտեստները և խմիչքները, ինչը տալիս է ազատ շփման հնարավորություն:

Մեր ֆուրշետային մենյուն ենթադրում է բազմաթիվ մոտեցումներ, և Դուք անպայման կգտնեք այն, ինչը Ձեզ դուր է գալիս և համապատասխանում է Ձեր միջոցառման կարգավիճակին: Մենք Ձեզ համար կկազմակերպենք հյուրասիրության էսթետիկ ձևակերպումը՝ սկսած մենյուի ընտրությունից մինչև մատուցողների բարձր դասի սպասարկում:

Կոկտեյլ

Կոկտեյլ։ Խմիչք, որը ստացվում է մի քանի այլ խմիչքների խառնուրդից:

Մեր կոկտեյլային մենյուում ներկայացված են ցանկացած ճաշակի ալկոհոլային և ոչ ալկոհոլային կոկտեյլների բազմաթիվ տարատեսակներ՝ բոլորին հայտնի դասականներից մինչև յուրահատուկ հեղինակային կոկտեյլներ՝ պատրաստված մեր հմուտ բարմենների կողմից:

Բանկետ

Բանկետ (Ֆր. banquet): Տոնական շրջանակներում անվանական հրավերով ճաշ կամ ընթրիք, որը տրվում է կոնկրետ մարդու կամ իրադարձության պատվին: Բանկետի անցկացման կարևորագույն պահերից մեկը մենյուն է, որով էլ պայմանավորված կլինի հյուրերի ընդհանուր տպավորությունը: Ձեր ուշադրությանն է ներկայացվում մեր բանկետային նրբագեղ մենյուն, որը զարմացնում է ուտեստների բազմատեսակությամբ:

«Փարավոն»-ի վաթսուն խոհարարներից կազմված անձնակազմը, եվրոպական մրցույթների բազմակի հաղթող շեֆ-խոհարարի գլխավորությամբ, այցելուներին զարմացնում են խոհարարական արվեստի գլուխգործոցներով, հայկական և եվրոպական խոհանոցների անզուգական ճաշատեսակներով: Մեր բանկետային մենյուում Դուք կարող եք ընտրել բոլոր անհրաժեշտ տաք և սառը ուտեստները՝ միս, թռչնամիս, ձկնատեսակներ, ավանդական կերակուրներ և օրիգինալ համեղ կերակրատեսակներ:

Դեսերտ

Մեր դեսերտային մենյուն հայկական և եվրոպական ավանդական բաղադրատոմսերի լավագույն ընտրանին է: «Տնական» ձևով տեղում պատրաստված էքսկլյուզիվ թխվածքները կպարգևեն Ձեզ անմոռանալի հաճույք պալատական խոհանոցի լավագույն ավանդույթներից: Հացը, ինչը հանդիսանում է  հայկական խոհանոցի կարևորագույն բաղադրիչը, նույնպես պատրաստվում է մեր փռում:

 

 

  • ԳԼԽԱՎՈՐ
  • ՍՐԱՀՆԵՐ
  • ԽՈՀԱՆՈՑ
  • ՄԵԴԻԱ
  • ՆԿԱՐՆԵՐ
  • ԿԱՊ