Սրճարան ՕԱԶԻՍ
Հավերժություն խորհրդանշող «Օազիս» սրճարանում Դուք կարող եք ըմբոշխնել դրախտային մաքուր օդն ու երկրային վայելքները: «Փարավոն» հանգստի և ժամանցի համալիրում կիրականացվեն Ձեր բոլոր ցանկությունները:
Քաղաքի աղմուկից հեռու նրբագեղության և չհարկադրված շքեղության մթնոլորտը հնարավորություն է տալիս վայելել հանգիստը հարմարավետ բազկաթոռների վրա, հովանոցների ստվերում:
«Օազիս» սրճարանն իրենից իրապես օազիս է ներկայացնում՝ գեղեցիկ լճակներով, ջրվեժներով և շատրվաններով: Այն պարգևում է անկրկնելի տրամադրություն և լրացուցիչ կախարդանք է հաղորդում Ձեր երեկոյին:
«Օազիս» սրճարանի 32 սեղաններից մեկի շուրջ կարելի է վայելել զով քամին և առանց շտապելու ըմբոշխնել սիրելի ըմպելիքը: Հատուկ մեր հյուրերի համար են նախատեսված զովացուցիչ ինքնատիպ կոկտեյլները, համեղ սուրճը և թեյի նրբագեղ տեսականին: Բացօթյա սրճարանի առանձնացված տարածքներն անհրաժեշտության դեպքում տաքացվում են:
«Օազիս»-ը մի յուրահատուկ վայր է, որտեղ յուրաքանչյուրը կարող է հաճելիորեն անցկացնել իր ժամանակը՝ վայելելով բնության թարմությունը, քաղաքից դուրս գտնվող գեղեցիկ բնապատկերները. Դուք արժանի եք Ձեզ երջանիկ պահեր պարգևելու: