Սրահ ԿԼԵՈՊԱՏՐԱ
Սրահը հանդիսանում է բարձր որակի և շքեղության իդեալական համադրություն:
Սրահն իրագործված է այնպես, որ նրանում ամեն ինչ հիշեցնի Հին Եգիպտոսի փարավոնների մեծությունն ու փառահեղությունը: Սրահի հատակը պատրաստված է ամենաբարձրորակ մարմարից, իսկ պատերը զարդարում են հայ վարպետների վրձնին պատկանող հին ժամանակների խորհրդավոր արքաների որմնանկարները:
Սրահն իր անվանումը պատահական չի ստացել. այն հանդիսանում է իր հարստությամբ, հանդիսավորությամբ և փառահեղությամբ տարբերվող Կլեոպատրայի շքեղ ապարանքների նմանօրինակը: Բոլոր դետալներն իրագործված են այնպես, որ սրահի հյուրերն իրենց անցկացրած ժամանակից ստանան առավելագույն հաճույք:
Սրահում կարելի է անցկացնել ցանկացած ձևաչափի միջոցառում՝ մի քանի հարյուր հյուրերով մեծամասշտաբ հանդիսություններից մինչև ակումբային ձևաչափի միջոցառումներ: Սրահի ինտերիերն իրագործված է ոսկե, կավաքարի և բեժ գույներով, քանի որ Եգիպտոսը հայտնի է որպես արևի և ավազի երկիր:
Սրահն ունի բեմ, հագեցած է բարձրորակ ձայնային և լուսային տեխնիկայով, ինչը թույլ է տալիս միջոցառումներն անցկացնել ամենաբարձր մակարդակով:
Էլիտար կահավորանքը, անթերի ձայնային և լուսային տեխնիկայի համադրությամբ, Ձեր միջոցառումը կդարձնեն իրապես անկրկնելի:
ՄԱԿԵՐԵՍ — 1200 ք.մ:
ՏԵՂԵՐԻ ՔԱՆԱԿ — մինչև 350 հյուր:
ՀԱՐՄԱՐ Է ՀԵՏԵՎՅԱԼ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ
- Հարսանիք և հանդիսություններ
- Հոբելյանական և ծննդյան երեկոներ
- Կնունքներ, մանկական միջոցառումներ
- Կորպորատիվ միջոցառումներ
- Կոնֆերանսներ
- Շնորհանդեսներ
- Բարեգործական երեկոներ և ֆանդրայզինգ
- Համերգներ
- Ակումբային ձևաչափի միջոցառումներ