• ՀԱՅ
  • РУС
  • ENG
  • ԳԼԽԱՎՈՐ
  • ՍՐԱՀՆԵՐ
  • ԽՈՀԱՆՈՑ
  • ՄԵԴԻԱ
  • ՆԿԱՐՆԵՐ
  • ԿԱՊ
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ

Յուրօրինակ շքեղության և ազնվական ճաշակի համադրությամբ կերտված «Փարավոն» հանգստի և ժամանցի համալիրն աշխարհում եզակի է իր ոճի մեջ: Այն մարդկային բարձրաշխարհիկ մտքի և երևակայության գլուխգործոց է՝ առանձնացող «Ռամզես» և «Կլեոպատրա» սրահներով:
Շքեղությունը միայն իրադրությունը չէ, այն մեր աշխատանքի սկզբունքն է: «Փարավոն» համալիրը մի վայր է, որտեղ յուրաքանչյուր հանդիսավոր արարողություն դառնում է անմոռանալի: Հրավիրո՞ւմ եք հարյուրավոր հյուրեր կամ երկուսին, նշո՞ւմ եք այստեղ հարսանիք կամ անցկացնո՞ւմ եք բիզնես հանդիպում. յուրաքանչյուր միջոցառում կանցկացվի ամենաբարձր մակարդակով:
Մենք գնահատում ենք միջոցառմանը նախապատրաստվելու ցանկացած րոպեն, այդ իսկ պատճառով այդ աշխատանքը կատարում են շքեղության իսկական մասնագետները, ովքեր գիտեն, թե ինչպես ջերմ ընդունելություն կազմակերպել, խոհանոցը դարձնել լավը, իսկ տեխնիկական դետալներն՝ անթերի: Մենք աշխատում ենք տոնական միջոցառումների կազմակերպման բնագավառում երաշխավորված միայն լավագույն մատակարարների, տեխնիկական անձնակազմի, ֆոտոնկարիչների և օպերատորների հետ:
Մեր այցելուների առջև իր դռներն է բացում նաև «Մուլտի Գրանդ» հյուրանոցը: Քայլ դեպի շքեղության աշխարհ, որտեղ մշտապես առկա է հյուրընկալության բարձր չափանիշը եւ դրական մթնոլորտը, վայր, ուր մեր հյուրերը կզգան հյուրանոցի աշխատակազմի պրոֆեսիոնալ մոտեցումը: Մենք ողջունում և մաղթում ենք Ձեզ հաճելի հանգիստ, մեր պերճաշուք ձևով կահավորված 82 սենյակներում և 6 հարմարավետ քոթեջներում, իսկ բարձր տեխնոլոգիաներով հագեցած կոնֆերանս դահլիճները Ձեր հանդիպումների հաջողության գրավական են…

ՍՐԱՀՆԵՐ
ramzes glxavor

Սրահ ՌԱՄԶԵՍ

«Ռամզես» սրահ: Առաջին հերթին փարավոնների և գլխավոր մոգերին բնորոշ ինտերիեր, հին քաղաքակրթության հարստության և շքեղության զգացողություն:

Ավելին
kleopatra glxavor

Սրահ ԿԼԵՈՊԱՏՐԱ

Սրահը հանդիսանում է բարձր որակի և շքեղության իդեալական համադրություն: Սրահն իրագործված է այնպես, որ նրանում ամեն ինչ հիշեցնի Հին Եգիպտոսի փարավոնների մեծությունն ու փառահեղությունը:

Ավելին
Բոլոր սրահները
  • ԳԼԽԱՎՈՐ
  • ՍՐԱՀՆԵՐ
  • ԽՈՀԱՆՈՑ
  • ՄԵԴԻԱ
  • ՆԿԱՐՆԵՐ
  • ԿԱՊ